Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Աթերոսկլերոզ. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը մեր անառողջ սնունդը, նստակյաց կյանքն ու վատ սովորություններն են.

 

«Զարկերակային համակարգը ապահովում է մարդու մարմնի բոլոր հատվածների սնուցումը՝ ծայրամասերը ներառյալ: Այս համակարգի ախտահարումները ավելի բարդ են, ու այն օրգանում, հյուսվածքում կամ վերջույթում, որտեղ խանգարվում է արյան շրջանառությունը, ի հայտ են գալիս իշեմիկ խնդիրներ: Հաճախ ախտահարվում են նաև խոշոր անոթները՝ սկսած աորտայից”,- պատմում է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

 

Սրտից դուրս գալուց հետո աորտան ընթացքում տալիս է բրախիոցեֆալ կամ բազկագլխային ճյուղավորում դեպի վերև՝ պարանոց, գլուխ, ինչպես նաև վերին վերջույթ գնացող անոթներ, ուղղվում է դեպի ներքև կրծքավանդակ և որովայնային հատված: Կրծքային և որովայնային աորտայի հատվածում ունենք ներքին օրգանները գնացող ճյուղավորումներ, իսկ կոնքի հատվածից՝ ստորին վերջույթները անոթավորող ճյուղեր: Այս զարկերակային մագիստրալի տարբեր հատվածներում կարող են անոթները ախտահարվել՝ դառնալով  տարբեր օրգանների և հյուսվածքների թերսնուցման պատճառ:

 



Աթերոսկլերոզի զարգացման հետևանքները. 4 փուլ

Զարկերակային խնդիրների հիմնական պատճառը աթերոսկլերոզն է. “Զարկերակների պատերի բորբոքային խնդիրներ, աթերոսկլերոտիկ թիթեղիկներ, անոթի ներքին շերտի փոփոխություններ են առաջանում: Անոթի լուսանցքը նեղանալով՝ մի օր էլ խցանվում է: Իսկ երբ սնուցումը խանգարվում է, կրիտիկական վիճակ է ստեղծվում”,- նշում է Տիգրան Քամալյանը: Նա ներկայացնում է  ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս հիվանդության զարգացման տարբեր փուլերում.


«1-ին փուլում ստորին վերջույթների հոգնածություն, թմրություն, սառնության զգացողություն է առաջանում: 2-րդ փուլում ի հայտ է գալիս «ընդմիջվող կաղության» համախտանիշ, երբ հիվանդը որոշակի տարածություն քայլում է, հետո ունենում մկանների ձգվածություն, ցավ, որը ստիպում է կանգնել: Կա այլ տերմին եւս՝ «Ցուցափեղկային հիվանդություն», երբ հիվանդը կարծես կանգնում, նայում է ցուցափեղկին, ապա շարունակում է քայլել: Պայմանական դասակարգմամբ, 2-րդ փուլը՝ «ընդմիջվող կաղությունը», բաժանվում է երկու ենթափուլերի։ 2Ա փուլում հիվանդի անցավ քայլքի տարածությունը կազմում է մինչև 200մ, 2Բ ենթափուլում՝ 200մ-ից պակաս։ Հաճախ հիվանդը պետք է վիրահատվի, եթե չի կարողանում քայլել 200 մետրից ավելի, քանի որ սա խոսում է անոթի լուրջ նեղացման կամ խցանման ռիսկի մասին: 3-րդ փուլում արդեն պացիենտը ցավեր է զգում անգամ հանգիստ ժամանակ: Վտանգավոր փուլ է վերջույթ կորցնելու առումով: Իսկ 4-րդ փուլն արդեն կրիտիկական է, քանի որ հյուսվածքներն արդեն մեռուկանում են, առաջանում է գանգրենայի զարգացման իրական վտանգ»,- բացատրում է բժիշկ Քամալյանը:

 



Ի՞նչ բուժում է անհրաժեշտ:

Զարկերակային հիվանդությունների բուժմանն ուղղված վիրահատական միջամտությունների լայն գործիքակազմ են կիրառում Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում. «Վիրահատությունները երկու հիմնական խմբի ենք բաժանում.  բաց վիրահատական և էնդովասկուլյար կամ ներանոթային միջամտություններ։ Հայաստանում ներանոթային վիրահատությունները ակտիվորեն սկսել են կիրառվել վերջին հինգ տարվա ընթացքում և մենք այդ հարցում առաջամարտիկ էինք: Բաց վիրահատության ժամանակ իրականացվում է անոթի պատի հատում և խցանների հեռացում, կամ շունտավորում, երբ ստեղծվում է խցանված հատվածը շրջանցող ուղի: Բայց քանի որ դրանք ոչ ճիշտ անատոմիական դիրք են ունենում, ազդում են արյան հեմոդինամիկայի վրա,  փոխում արյան հոսքը, արդյունքում հաճախ լինում է, որ որոշ ժամանակ անց այդ շունտերը խցանվում են, բայց անգամ այդ դեպքում հյուսվածքների սնուցումը հաճախ հասցնում է լավանալ, և վերջույթը կարելի է փրկված համարել: Հնարավոր բարդությունները նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար էլ մենք սկսեցինք կիրառել վիրահատության ավելի նորագույն մեթոդներ՝ բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում, որի ժամանակ բալոնը տեղադրվում է հենց անոթի մեջ, այն լայնացվում է, անհրաժեշտության դեպքում տեղադրվում է ստենտ, արյան հեմոդինամիկան գործնականում չի փոխվում, և շատ ավելի լավ արդյունքներ է  տալիս»,- շեշտում է նա: Տիգրան Քամալյանը նաև շեշտում է, որ երբ բալոնային անգիոպլաստիկան բավարար չի լինում, վտանգ կա, որ  բալոնը հանելուց հետո անոթն անմիջապես կարող է նեղանալ, կամ լայնանալու արդյունքում կարող են անոթի ներքին պատի շերտազատումներ առաջանալ, տեղադրվում են մետաղական ստենտներ, որոնք ֆիքսում են այդ շերտազատված հատվածները անոթների պատերին և հիմք հանդիսանում անոթի պատի համար:

Եվ սա ամենը չէ: Կենտրոնը ունի զարկերակային հիվանդությունների բուժման հարցում հատուկ մշակված տակտիկա, որով տարբերվում է այլ անոթային բաժանմունքներից. «Մենք հաճախ իրականացնում ենք հիբրիդ վիրահատության եղանակներ՝ բաց ու փակ վիրահատությունների համադրությամբ: Սա մեր կլինիկայի առավելություններից մեկն է: Օրինակ՝ աճուկային հատվածում կարող ենք անել բաց վիրահատություն, մաքրել որոշակի հատվածի խցանում, այդ հատվածից խցանման շարունակությունը բացենք բալոնով լայնացնելով ու ստենտավորումով: Հիբրիդ վիրահատությունների մեթոդին տիրապետելը այս առումով մեզ մեծ առավելություններ է տալիս, օգնում արագ ու պացիենտի առողջության համար ճիշտ լուծումներ գտնել»,- ասում է նա:

 



Ուշ դիմելը սպառնում է ամպուտացիայով

Վիրահատական լավագույն մեթոդներին տիրապետելն անգամ բացարձակ արդյունք ստանալ չի նշանակում, եթե պացիենտը շատ ուշ է դիմում. «Հաճախ չենք կարողանում կիրառել դրանցից ոչ մեկը ու ստիպված դիմում ենք ամպուտացիայի՝ անդամահատման, միայն այն պատճառով, որ պացիենտը մեզ շատ ուշ է դիմել: Խոսքը հատկապես դիաբետ ունեցողներին է վերաբերվում: Դիաբետը հաճախ ախտահարում է անոթները՝ առաջացնելով դիաբետիկ անգիոպաթիա: Մեր խնդիրն ավելի է բարդանում, երբ տարիքով մարդկանց շրջանում դիաբետիկ անգիոպաթիան ուղեկցվում է զարկերակների աթերոսկլերոզով, որովհետև այդ դեպքում գործ ենք ունենում տոտալ ախտահարման հետ. աթերոսկլերոզը ախտահարում է զարկերակային մեծ մագիստրալները, դիաբետը՝ ավելի փոքր անոթները: Եթե պացիենտը մեզ վաղ դիմի մենք կկարողանանք վիրաբուժական արդյունավետ մեթոդների կիրառմամբ  բուժել նրան՝ պահպանելով  վերջույթը»:   

Նշենք նաև, որ զարկերակային ախտարահարումը սպառնում է նաև երիտասարդներին: Երիտասարդ տարիքում ստորին վերջույթներում զարկերակների խնդիր կարող է հանդիսանալ խցանող տրոմբանգիտը, որը կոչվում է նաև Բյուրգերի հիվանդություն: Այս հիվանդությունը հանդիպում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց  շրջանում, սկսում է արտահայտվել առավելապես  18-20 տարեկանից: Բուժումը բարդ է նրանով, որ  ոչ թե զուտ լուսանցքն է խցանվում, այլ անոթի պատն է  հաստանալով խցանում առաջացնում անոթում: Վիրաբույժը լուսանցք չունի, որը կկարողանա բացի ու համապատասխան վիրահատական միջամտությունն անի: Ցավոք, այս հիվանդության դեպքում ամպուտացիաների տոկոսը բավական մեծ է. ավելի, քան մեծ տարիքում աթերոսկլերոզի պարագայում:

Դրա համար բժիշկը հորդորում է.


«Մի՛ ծխեք. անոթային հիվանդությունների մեծ մասը առաջանում է հենց մոլի ծխողների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս որ խցանող թրոմբանգիտ կամ Բյուրգերի հիվանդությունը առաջանում է այն երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում,  ովքեր մոլի ծխողներ են: Այս պացիենտները  միայն ծխելը դադարեցնելով զգալիորեն դանդաղեցնում են հիվանդության զարգացումը: Ընդհանրապես զարկերակային վիրահատություններից թե՛ առաջ և թե՛ հետո առաջին կարևոր սահմանափակումը հենց չծխելն է: Կարևոր է նաև պարտադիր ընդունել դեղերը, հսկել խոլեսթերինը, կարգավորել ճնշումը, քայլել: Մի քանի գլանակ ծխախոտը կամ մի քանի օր դեղորայք չընդունելը կարող է զրոյացնել բուժման արդյունքը»,- ասում է նա՝ հավելելով, որ հետվիրահատական ընթացքը շատ կարևոր է: Վիրաբույժներս անում ենք հնարավոր ամեն ինչ արդյունավետ բուժման համար, բայց միայն հետվիրահատական շրջանում հիվանդի ճիշտ վարքի արդյունքում է բուժումը դառնում հնարավորինս լիարժեք ու վերջնական:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ